ԼՂ-ում շրջափակման հետևանքով մահացած երեխաների մայրն ահազանգում է՝ չի կարող պահել ողջ մնացած 7-ամյա աղջկան, սնունդ չկա
Լեռնային Ղարաբաղի շրջափակման առաջին զոհերի՝ 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մայրն ահազանգում ՝ ողջ մնացած 7-ամյա դստերը պահել չի կարող: Տանն ուտելիք չկա, կյանքն անտանելի է դառնում:
Վերա Նարիմանյանը դեպքից օրեր անց էլ չի կարողանում վերագտնել իրեն, անընդհատ կրկնում է՝ Մարտակերտ էր գնացել երեխաների համար սնունդ բերելու:
Այսօր, նա ապրում է միայն ողջ մնացած զավակի համար: Սակայն, նրան կերակրելու հնարավորություն չունենալու պատճառով տարել է Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն:
Այս մասին տեղեկացնում է ԼՂ հանրային հեռուստատեսությունը:
Կարծիքներ