Այս երկրում կա ինտելեկտուալիզմ․ Forbes-ում Հայաստանի մասին հոդված է հրապարակվել

Հոկտեմբերին Հայաստանում կայացած խոշոր գաստրո շրջագայության տպավորություններով է կիսվում լրագրող Էն Աբելը՝ Forbes-ում վերջերս հրապարակված իր՝ Հայաստանի մասին պատմող համապարփակ հոդվածում։
«Այս երկրում կա ինտելեկտուալիզմ: Ես դրա վկան դարձա այստեղ ունեցած իմ շատ զրույցներում: Այստեղ շախմատն ազգային սպորտաձև է: Հայաստանում՝ առաջինն աշխարհում, քրիստոնեությունը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից 301 թվականին: «Լուսավորում»-ը՝ իր ժամանակակից իմաստով, շարունակում է այստեղ կարևոր արժեք համարվել: Մատենադարանում ցուցադված են հնագույն տպագիր գրքեր, թանկարժեք ձեռագրեր, նկարազարդված գունավոր գրքեր և մանրանկարներ շուրջ 23 հազար ձեռագրեր պարունակող հավաքածուից»,- գրել է նա։
Հոկտեմբերի առաջին շաբաթներին աշխարհի տարբեր երկրներից 20 լրագրող ժամանել էր Հայաստան՝ բացահայտելու մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը և մասնակցելու յուրահատուկ գաստրո ներկայացումների:
Կարծիքներ