Հայաստանում եղանակը կտաքանա 10-13 աստիճանով

Հայաստանում  եղանակը կտաքանա 10-13 աստիճանով

 Հայաստանի տարածքում մարտի 11-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 11-ի ցերեկը, 12-15-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում մարտի  11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում