Մարտի 1-ից ԱՐՄԵԴ համակարգին միացել է 651 դեղատուն, որից 397-ը՝ մարզային
Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին մարտի 1-ից մինչև այսօր միացել է 651 դեղատուն (մասնաճյուղերը չհաշված), որից 397-ը՝ մարզային:
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունից հայտնում են, որ ներկայումս համակարգին, ընդհանուր առմամբ, միացած է 705 դեղատուն (մասնաճյուղերով՝ 1200): Սա կազմում է հանրապետությունում գործող դեղատնային ցանցի շուրջ 75 տոկոսը:
Նշվում է, որ ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը շարունակում է ստանալ հայտեր մնացած դեղատներից և ապահովում է վերջիններիս միացումը համակարգին: Ընկերությունը մշտապես կապ է պահպանում դեղատների հետ, այդ թվում՝ մարզային դեղատների հետ, հրատապ արձագանքում նրանց խնդիրներին:
Դեղատների համար ԱՐՄԵԴ համակարգին միացումն ու սպասարկումն անվճար է:
Կարծիքներ