Հուրգադայում շնաձուկը մեկ օրում սպանել է 2 կնոջ

Հուրգադայում շնաձուկը մեկ օրում սպանել է 2 կնոջ

Եգիպտոսում՝ Հուրգադա առողջարանային քաղաքի մոտ, 3 մետրանոց շնաձուկը մեկ օրում սպանել է երկու զբոսաշրջիկի։ Այս մասին հայտնել են երկրի շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից։

Գիշատիչի առաջին զոհը ավստրիացի 68-ամյա կին է: Շնաձուկը զբոսաշրջիկների աչքի առաջ կծել է նրա ձեռքն ու ոտքը։ Ստացած վնասվածքներից տուժածը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Նույն օրը առաջին հարձակման վայրից 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է երկրորդ զոհի դին։

«Իշխանությունները տարածքների պահպանության հարցով մասնագետներից կազմված աշխատանքային խումբ են ձևավորել։ Այն զբաղվում է ողբերգության հանգամանքների հետաքննությամբ, փորձում են պարզել երկու զոհի նկատմամբ շնաձկան պահվածքի պատճառները»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում