ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան. կանցկացվի հայ-հնդկական գործարար համաժողով
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 25-27-ը աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Արարատ Միրզոյանը կմասնակցի հեղինակավոր «Raisina Dialogue» համաժողովի աշխատանքներին: Համաժողովին մասնակից ԱԳ նախարարներին կընդունի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Ըստ աղբյուրի՝ տեղի կունենա նաև Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այցի շրջանակներում կանցկացվի հայ-հնդկական գործարար համաժողով:
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Հնդկաստանի գործարար կենտրոն համարվող Մումբայ քաղաքում:
Կարծիքներ