Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները զարգացման նոր հնարավորություններ ունեն. Սի Ցզինպին
Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները 2023 թվականին սպասում են զարգացման նոր հնարավորությունների։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական հեռագրում։
«2023 թվականին ՉԺՀ-ն լիովին կիրականացնի Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի ոգին, իսկ չին-ռուսական հարաբերությունները զարգացման նոր հնարավորություններ են ակնկալում»,- Սի Ցզինպինի խոսքերն է մեջբերում Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Կարծիքներ