Կայացավ «ՖԻՖԱ-ի հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագրի պաշտոնական բացումը
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մայիսի 4-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագրի պաշտոնական բացումը։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Ծրագրի շրջանակում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։
Կարծիքներ