Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով 7 բնակավայրի 5500 բնակչի հետ կապը կտրված է. Մկրտչյան
Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով կապը կտրված է Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում, Բենդիկ, Քարկոփ բնակավայրերի հետ` շուրջ 5500 բնակիչ։
Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Մոբիլիզացվել է մեծ քանակությամբ ծանր տեխնիկա` սարամիջյան գրեթե անանցանելի չգործող ճանապարհի անցանելիությունն արագորեն ապահովելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում կգործեն ուղղաթիռներ։
Այս պահին նշված 7 բնակավայրում սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների խնդիր չկա։ Ախթալայի ԲԿ-ն և Ճոճկանի բուժամբուլատորիան աշխատում են բնականոն ռեժիմով»,- նշված է գրառման մեջ։
Կարծիքներ