Իսրայելցի գիտնականները փորձում են «կոտրել» Omicron շտամը
Իսրայելցի գենետիկների թիմը աշխատում է կորոնավիրուսի Omicron նոր շտամի շուրջ անհանգստացնող հարցերի պատասխանները գտնելու համար, հայտնում է The Times of Israel-ը:
Գիտնականները փորձում են «լուծել գլուխկոտրուկը» և պարզել այս շտամի ծագումը, ինչպես նաև պարզել՝ արդյոք այն կայուն է պատվաստանյութերի նկատմամբ։
«Մենք փորձում ենք հասկանալ, թե երբ և ինչպես է այն առաջին անգամ հայտնվել և որքան ժամանակ է այն տարածվել առանց հայտնաբերման»,- ասել է Թել Ավիվի համալսարանի վիրուսների էվոլյուցիան ուսումնասիրող պրոֆեսոր Ադի Սթերնը:
Պրոֆեսորի խոսքով՝ այս շտամը «շփոթեցնող է»։ Omicron-ում հսկայական թվով մուտացիաներ կան»,- բացատրել է Ադի Սթերնը։
«Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, մենք սպասում ենք՝ տեսնելու, թե ինչպես է վիրուսը արձագանքում լաբորատորիաներում պատվաստված մարդկանց շիճուկին», – ասել է Ադի Սթերնը։
Միևնույն ժամանակ, պրոֆեսորը զգուշացրել է զերծ մնալ հապճեպ եզրակացություններից, թե Omicron շտամը կդառնա գերիշխող, որ այն կայուն կլինի պատվաստանյութերի նկատմամբ կամ կհանգեցնի ավելի լուրջ հիվանդությունների։
Կարծիքներ