Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ու ՊՊԾ դասակի ոստիկանները նոյեմբերի 29-ին և 30-ին բաժնի սպասարկման տարածքում կատարած շրջայցերի ժամանակ ապօրինի ծառահատման 4 դեպք են բացահայտել։ Նրանք հայտնաբերել են տարբեր, այդ թվում՝ «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ, որոնք բարձված են եղել հատված ծառերով՝ ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի։ Վարորդները բեռի օրինականությունը վկայող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։
Նախապատրաստվում են նյութեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում