Բլինքենը նշանակել է Կովկասում բանակցային հարցերով նոր ավագ խորհրդական

Բլինքենը նշանակել է Կովկասում բանակցային հարցերով նոր ավագ խորհրդական

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դիվանագիտական ծառայության անդամ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցային հարցերով նոր ավագ խորհրդական:

Այս պաշտոնում նա կաշխատի Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ՝ եկրների միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու ուղղությամբ:

Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցում աջակցության հանձնառությանը:

Նոր ավագ խորհրդական Լուիս Բոնոն Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության հաստատմանն աջակցելու համար կգործակցի Եվրամիության և ԵԱՀԿ-ի հետ:

Նորանշանակ պաշտոնյայի նախատեսվող այցերի մասին տեղեկություն դեռ չկա: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում