Մենք կորցրել ենք մեր հրաշք երեխային. Սփիրս

Մենք կորցրել ենք մեր հրաշք երեխային. Սփիրս

Անցյալ ամիս Բրիթնի Սփիրսը հայտարարեց, որ ինքը և իր փեսացուն՝ Սեմ Ասգարին, սպասում են իրենց առաջին երեխային: Շաբաթ օրը (մայիսի 14-ին) Սփիրսը Instagram-ի միջոցով հայտարարեց, որ զույգը կորցրել է չծնված երեխային:

«Մեր խոր ցավով պետք է տեղեկացնենք, որ մենք կորցրել ենք մեր հրաշք երեխային` հղիության վաղ շրջանում»,- ասվում է գրառման մեջ։

«Մենք շարունակելու ենք ընդլայնել մեր գեղեցիկ ընտանիքը։ Մենք երախտապարտ ենք ձեր բոլորի աջակցության համար»,֊ հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում