Թաիլանդը հայտնել է մեկ ամսում կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքերի մասին
Թաիլանդի COVID-19-ի ղեկավարման կենտրոնից հայտնել են ամբողջ մեկ ամսում երկրում կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին երկու դեպքերի մասին, փոխանցում է Reuters-ը։
Նշվում է, որ COVID-19 է հայտնաբերվել Բիրմայի (Մյանմար) սահմանին բնակվող բիրմացիների մոտ, որտեղ վերջին շրջանում նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ։
Վարակված բիրմացիներին թեստավորել են հոկտեմբերի 13-ին։ Նրանց մոտ ախտանիշներ չեն եղել, սակայն թեստի արդյունքները դրական էին։
Թաիլանդում կորոնավիրուսի ներքին փոխանցման վերջին դեպքը գրանցվել էր սեպտեմբերի վերջին։
Կարծիքներ