Վազգեն Թևանյանը ծանր գոտեմարտում հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Մ23 ԱԱ
Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում իր երրորդ հաղթանակը տարավ 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը:
Հայ ըմբիշը որակավորման փուլում նախ 3-1 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևին, իսկ 1/8 եզրափակչում 11-2 հաշվով առավելության հասել ուզբեկ Բեգիժոն Կուլդաշևի նկատմամբ:
Վազգենը 1/4 եզրափակչում մրցեց թուրք Կունեյտ Բուդակի հետ: Մինչև վերջին վայրկյանները Վազգենը զիջում էր 1-4 հաշվով, սակայն երկու անգամ 2 միավորանոց հնարք կատարեց և հաղթեց 5-4 հաշվով:
Կիսաեզրափակչում Վազգենը կմրցի Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրեհմեզի հետ:
Կարծիքներ