Արբաթ գյուղում 4 անչափահաս գողություն էին արել ու բռնվել․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

Արբաթ գյուղում 4 անչափահաս գողություն էին արել ու բռնվել․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Մասիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արբաթ գյուղի 4 պատանի բնակիչներ համագյուղացիներից մեկի տան արհեստանոցից գողություն են արել։
Գաղտնի հափշտակության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո, Մասիսի ոստիկանները նոյեմբերի 4-ին նրանց հայտնաբերել են ու կասկածանքով բերման ենթարկել բաժին։
Պարզվել է, որ պատանիները արհեստանոցից էլեկտրական գործիքներ են գողացել ու վաճառել: Գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Տուժողը, որը ոստիկանություն չէր դիմել, փորձելով իր ուժերով գտնել գողերին, հաղորդում է տվել: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում