Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվությունը, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
ՀՀ ՊՆ-ից մասնավորապես հայտնում են.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»:
Գերատեսչությունից վստահեցրել են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Կարծիքներ