Գվատեմալայի մոտ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Գվատեմալայի մոտ 5 մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Գվատեմալայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ հինգշաբթի օրը 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Հանրապետության սեյսմոլոգիայի, հրաբխագիտության, օդերևութաբանության և հիդրոլոգիայի ազգային ինստիտուտը։

Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռետալյուլեու քաղաքից 62 կմ հեռավորության վրա՝ համանուն դեպարտամենտի (մոտ 90 հազար մարդ բնակչություն) վարչական կենտրոնից։ Օջախը գտնվել է 17 կմ խորության վրա, ցնցումներ են զգացվել հանրապետության հարավ-արևմտյան շրջաններում։ Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի մասին տեղեկություններ չկան։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում