Սեւանա լճում ջրի մակարդակը հունիսին իջել է 11 սանտիմետրով. «Հիդրոօդերեւութաբանության մոնիթորինգի կենտրոն»

Սեւանա լճում ջրի մակարդակը հունիսին իջել է 11 սանտիմետրով. «Հիդրոօդերեւութաբանության մոնիթորինգի կենտրոն»

Սեւանա լճի ջրի մակարդակը իջել է 11 սանտիմետրով։ Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար Լեւոն Ազիզյանը։

Նրա խոսքով՝ հունիսի 8-ին գրանցվել էր լճի ջրի մակարդակի ռեկորդային ցուցանիշ՝ 1900,91 մետր, բայց արդեն հունիսի 30-ին այդ ցուցանիշն իջավ 11 սանտիմետրով։

«Լճից բաց է թողնվել 53 մլն խոր. մետր ջուր, իսկ դա մոտավորապես 3 սանտիմետր է։ Այսինքն՝ մնացած 8 սանտիմետրը գոլորշացել է։ Ներկա պահին մակարդակն իջել է մինչեւ 1900,79 մետր, ինչը 4 սանտիմետրով ցածր է անցած տարվա այս ժամանակաշրջանի ցուցանիշից»,- տեղեկացրել է Ազիզյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում