Մահացու փոթորիկներ երկրագնդի տարբեր հատվածներում
Վանկուվերի մահաբեր փոթորիկը կանադացի պաշտոնյաները բնութագրում են որպես եղանակային իրադարձություն, որը տեղի է ունենում հարյուր տարին մեկ անգամ: Այն խզել է ճանապարհային և երկաթուղային հաղորդակցությունը Կանադայի այդ հատվածում` գրում է BBC-ն:
Մայրուղիները փակվել են սաստիկ ջրհեղեղից վնասվելուց հետո: Հզոր փոթորկի պատճառով հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները։
Ըստ տեղեկությունների` մայրուղու սողանքի հետևանքով մի կին է զոհվել, երկու մարդ անհետ կորել է: Փրկարարները դեռ չեն պարզել կորած մեքենաների թիվը:
Իտալական Սիցիլիա կղզու ափերի մոտ էլ ակտիվացել են տորնադոները: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում այստեղ 12 տորնադո է գրանցվել։ Հաղորդվում է մեկ մահվան մասին։ Աղետը լուրջ վնաս է հասցրել ենթակառուցվածքներին և տեղական գյուղատնտեսությանը՝ ոչնչացնելով ձիթապտղի բերքի զգալի մասը և տապալելով ձիթենու ծառերը։
Կարծիքներ