Հյուսիսային Կորեան կրկին աղբով փուչիկներ է արձակել Հարավային Կորեա

Հյուսիսային Կորեան կրկին աղբով փուչիկներ է արձակել Հարավային Կորեա

ԿԺԴՀ-ն կրկին օդապարիկներ է արձակել, որոնք, ենթադրաբար, լցված են աղբով, դեպի Կորեայի Հանրապետություն: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի մայրաքաղաքի քաղաքապետարանը։

 Նախորդ արձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին, հարավկորեական կողմը հաշվել է 320 օդապարիկ։

Նախկինում Փհենյանը նախազգուշացրել էր, որ անպատասխան չի թողնի Հարավային Կորեայի ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ԿԺԴՀ քարոզչական թռուցիկներ նետելը։ Հոկտեմբերի 3-ին ակտիվիստները փորձել են ծովով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել մոտ 700 փաթեթ, որոնցում եղել է սննդամթերք, դոլար, կրոնական գրականություն և USB կրիչներ հարավկորեական հեռուստասերիալներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում