Անհանգիստ իրավիճակ Ուկրաինայում

Անհանգիստ իրավիճակ Ուկրաինայում

Մոտ երեք հազար ազգայնական փորձել է ներխուժել Ուկրաինայի նախագահի նստավայր: Արմատականները պահանջել են ազատ արձակել իրենց աջակից Սերգեյ Ստերնենկոյին՝ «Աջ սեկտորի» Օդեսայի մասնաճյուղի նախկին ղեկավարին: Նա դատապարտվել է ավելի քան յոթ տարվա ազատազրկման՝ մարդ առևանգելու համար՝ հայտնում է ТАСС-ը:

Ոստիկանությունը արցունքաբեր գազով հետ է մղել արմատականներին, որոնք իրավապահների ուղղությամբ պայթուցիկներ են նետել: 27 իրավապահ վիրավորվել է, 24 ցուցարար բերման է ենթարկվել: Նման ցույցեր են անցկացվել նաև Ուկրաինայի այլ քաղաքներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում