Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի գլխավոր հետախուզության ղեկավարի ոչնչացման մասին

Իսրայելը հայտարարել է Խան Յունիսում ՀԱՄԱՍ-ի գլխավոր հետախուզական կազմակերպության ղեկավարին ոչնչացնելու մասին։
Այս մասին գրում է tass-ը:
Բանակի մամուլի ծառայությունը տարածել է Գազայի հատվածի շենքերից մեկի վրա հարձակման կարճ տեսանյութ՝ «Խան Յունիսում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության գլխավոր հետախուզության ղեկավարի սպանությունը» վերտառությամբ։
Բացի այդ, բանակի մամուլի ծառայությունը հաղորդել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա օբյեկտների վրա հարձակումների մասին:
Կարծիքներ