Ես ոչ մի տեղ չեմ հեռանում, հրաժարական չեմ տալիս. Վրաստանի նախագահը հայտարարել է իր հետագա քայլերի մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ անկախ այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ նա խախտել է երկրի սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության արտերկիր այցելելով:
«Ես ոչ մի տեղ չեմ հեռանում, հրաժարական չեմ տալիս, ես մնալու եմ այնտեղ, որտեղ կամ, որտեղ եղել եմ իմ ողջ կյանքի ընթացքում: Հանուն ինչի եմ եկել Ֆրանսիայից և մնացել եմ այստեղ, որպեսզի պայքարեմ մեր երկրի եվրոպական ապագայի և ժողովրդավարության համար», - ասել է Զուրաբիշվիլին իր հեռուստաուղերձում։
Զուրաբիշվիլին, խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին, ասել է, որ վրդովված է և կարծում է, որ դատավորները պետք է ամաչեն նման վճիռ կայացնելու համար։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ինքը նախատեսում է մասնակցել իմփիչմենթի հարցով հրավիրված խորհրդարանական ժողովին։
Կարծիքներ