Խոշոր հրդեհ՝ ռուսական նավթի պահեստում
Բելգորոդի նավթի պահեստում ուրբաթ օրը հրդեհը բռնկվել է Ռուսաստանի տարածք ներխուժած Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների ավիահարվածի հետևանքով, իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:
Նշվում է, որ զոհեր չկան:
«Վիճակը կայուն է։ Վառելիքի պակաս չի եղել, չկա և չի լինելու»,- գրել է նա։
«Ես հերթեր եմ տեսնում գազալցակայաններում, ուստի ևս մեկ անգամ ճշտում եմ տեղեկատվությունը Բելգորոդի բնակիչների համար: Բենզինի բոլոր մատակարարներն աշխատում են սովորական ռեժիմով: Բոլորն ունեն իրենց , բազաները և մատակարարման իրենց աղբյուրները»,- գրել է նա։
Մարզի ղեկավարի խոսքով՝ երկու բանվոր վիրավորվել են, նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Հրդեհի պատճառով ձեռնարկությանը հարող երեք փողոցների տների բնակիչները վերաբնակեցվում են։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
Տեսանյութը՝ այստեղ:
Կարծիքներ