Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել,որ հավաքեն տեղեկատվություն բոլոր հնարավոր այն օբյեկտների մասին որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ.վարչապետ
Այսօրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեպքից հետո առաջին հարցը, որ իր մեջ ծագում է, հետևյալն է, թե ինչ չի արել Կառավարությունը կամ ինչն այնպես չի արել, որպեսզի հնարավոր լինի բացառել կամ կանխել նման զարգացումը:
«Պիտի տեղեկացնեմ ձեզ, որ դեռևս 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին, որ հավաքեն տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ, և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր, և, իհարկե, դեպքից հետո առաջին գործողություններից մեկը՝ հաշվետվություն եմ փորձել ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ:
Այս պահի դրությամբ այդ մասով տեղեկատվությունն ամփոփվում է, բայց նաև պետք է հանձնարարեմ՝ Պետական վերահսկողական ծառայությունը կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և ինձ զեկուցի ամբողջական, թե 2020 թվականի օգոստոսի իմ տված հանձնարարականն ինչպես է կատարվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ