«Այստեղ ամեն բան շատ պարզ է». Ֆոն դեր Լայենը` գազի համար ռուբլով վճարելու մասին

«Այստեղ ամեն բան շատ պարզ է». Ֆոն դեր Լայենը` գազի համար ռուբլով վճարելու մասին

 Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ Եվրամիության էներգետիկ ընկերությունները, որոնք կհամաձայնեն գազի մատակարարումների համար ռուսական ռուբլով վճարելու Մոսկվայի պահանջին, կխախտեն Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցները։

 

Ֆոն դեր Լայենի մեկնաբանությունը հաջորդել է Լեհաստանի և Բուլղարիայի պաշտոնյաների հայտարարություններին, որ Մոսկվան դադարեցրել է բնական գազի մատակարարումն այդ երկրներ, քանի որ նրանք հրաժարվել են ռուբլով վճարել:

 

Ֆոն դեր Լայենը երեկ ասել է, որ Եվրամիության դիրքորոշումը «շատ պարզ է»: «Ռուբլով վճարումը, եթե նախատեսված չէ պայմանագրով, մեր պատժամիջոցների խախտում է: Մեր պայմանագրերի մոտ 97 տոկոսն ուղղակիորեն նախատեսում է եվրոյով կամ դոլարով վճարում, այնպես որ այստեղ ամեն ինչ շատ պարզ է։ Ռուսական կողմի՝ ռուբլով վճարելու պահանջը միակողմանի որոշում է, որը չի համապատասխանում պայմանագրերին»,- նշել է նա։

Հիեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գազի դիմաց վճարման նոր կարգի անցնելու պահանջ է ներկայացրել իր երկրի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում