Եվրամիությունը ռուսական Skol Airline ավիաընկերությանն արգելել է թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա
Ռուսական Skol Airline ավիաընկերությունը հայտնվել է Եվրամիության սև ցուցակում. այժմ այն չի կարողանա թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ երկրներ: Այդ մասին հայտնում է Եվրամիության պաշտոնական կայքը։
Համապատասխան որոշման պատճառ նշվում է ԵՄ մտավախությունը, որ ավիաընկերությունը «չի կարող համապատասխանել անվտանգության միջազգային չափանիշներին»։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով անանուն եվրոպացի պաշտոնյայի, հայտնել էր, որ ԵՄ իշխանությունները քննարկում են նաև ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամի ֆոնին:
Կարծիքներ