Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը ստեղծվել է «ԱՄՆ-ից օգուտ քաղելու համար»

Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը ստեղծվել է «ԱՄՆ-ից օգուտ քաղելու համար»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը ստեղծվել է ԱՄՆ-ից օգուտ քաղելու համար։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում:

«Մի՛ մոռացեք, որ մենք մրցում ենք Չինաստանի և աշխարհի շատ այլ երկրների հետ։ Մենք հսկայական տնտեսական մրցավազքի մեջ ենք այլ երկրների, այդ թվում՝ Եվրոպայի հետ, որը երբեք մեզ լավ չի վերաբերվել»,- ասել է Թրամփը։

«Եվրամիությունը ստեղծվել է, որպեսզի օգուտ քաղի Միացյալ Նահանգներից, ես դա լավ գիտեմ»,- նշել է ԱՄՆ ղեկավարը:

ԱՄՆ նախագահն իր դիրքորոշումն ու ենթադրությունները հաստատող կոնկրետ օրինակներ չի բերել։

Թրամփի նախագահության տարիներին ԱՄՆ-ն առևտրային պատերազմի մեջ է մտել ոչ միայն Չինաստանի, այլև Եվրամիության երկրների հետ։ Անցած շաբաթ ԱՄՆ-ն հայտարարել էր 2021 թվականի հունվարի 6-ից Ֆրանսիայից ապրանքների համար 25 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման մասին՝ 1,3 մլրդ դոլար ծավալով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում