ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին ո՞ր բուժծառայություններն են տրամադրվում պետպատվերի շրջանակում․ նախարարի պարզաբանումը
![ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին ո՞ր բուժծառայություններն են տրամադրվում պետպատվերի շրջանակում․ նախարարի պարզաբանումը](https://freenews.am/uploads/images/image_750x_67a53c3f1ab1c.jpg)
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին հուզող առողջապահական հարցերին։
«Հավաքագրելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին հուզող առողջապահական հարցերը` որոշեցի այս ձևաչափով պատասխանել դրանց: Սրանք ամենաշատը բարձրաձայնվող հարցերն էին. եթե ունենաք հավելյալ պարզաբանումների կարիք, կպատասխանենք մեկնաբանությունների բաժնում, կարող եք նաև զանգահարել մեր թեժ գծին` 8003 հեռախոսահամարով»,- գրել է նա։
Կարծիքներ