ԱՄՆ կենտրոնական հատվածում ձնաբուք է մոլեգնում

ԱՄՆ կենտրոնական նահանգներում ձյան առատ տեղումներ են գրանցվել, հաղորդում է Fox News-ը: Հանգստյան օրերին ձնաբքի պատճառով Կոլորադոյի Դենվեր քաղաքում շուրջ 2000 թռիչք է չեղարկվել։ Վերջերս այս տարածաշրջանում ուժեղ երաշտ էր։ Այդ իսկ պատճառով վատ եղանակը, չնայած պատճառած անհարմարություններին, այնուամենայնիվ, բարենպաստ ազդեցություն կունենա իրավիճակի վրա:
Կոլորադոյի տրանսպորտի վարչությունը փակել է ճանապարհներն ու մայրուղիները, բնակիչներին հորդորել են անհարկի ուղևորությունների չմեկնել:
Օդերևութաբանները կանխատեսում են փոթորկի շարժը դեպի արևելք: Իսկ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին երկրի հարավում սպասվում է պտտահողմ:
Սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր են տարածվել՝ ինչպես են մարդիկ դիմավորել ձյան առատ տեղումները։
Կարծիքներ