Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 6.5 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 6.5 հա տարածքում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 18-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1500 քմ,

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում՝ 5000 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 7000 քմ, Վերին Պտղնի գյուղում՝ 2 հա , 

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 550 քմ, Ձորակապ գյուղում՝ 1000 քմ, Կրաշեն գյուղում՝ 3 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 6.5 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում