Լորդ Արա Դարզին՝ Բրիտանական գիտության ասոցիացիայի նախագահ
Բրիտանական գիտության ասոցիացիայի (BSA) նախագահությունը 2020-ի սեպտեմբերի 1-ից մեկ տարով ստանձնել է Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին, հայտնում է BSA-ն։
Արա Վարդգես Դարզին ծնվել է Իրաքի Բաղդադ քաղաքում, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկված հայ ծնողների ընտանիքում: Նա աշխարհի առաջատար վիրաբույժներից է։ Լոնդոնի Կայսերական քոլեջի նրա ղեկավարած ամբիոնը զբաղվում է ռոբոտացված վիրաբուժությամբ։
Պրոֆեսորը Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրենն է, քոլեջի Փոլ Համլինի վիրաբուժության ամբիոնի և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի ղեկավարը։ Դարզին նաև խորհրդատու վիրաբույժ է Imperial College հոսպիտալում, Royal Marsden-ում։ Պրոֆեսոր Դարզին վիրաբուժությունում ռոբոտների և տեխնոլոգիաների կիրառման հեղինակ է։
Կարծիքներ