Ակնհայտ սուտ ձևակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ՝ մանիպուլացնելու, պառակտելու, բևեռացնելու նպատակով․ Վարչապետի խոսնակ

Ակնհայտ սուտ ձևակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ՝ մանիպուլացնելու, պառակտելու, բևեռացնելու նպատակով․ Վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է հիբրիդային պատերազմների ժամանակ տեղեկատվական գրոհներին ու դրանցով հասարակություններին պառակտելու, բևեռացնելու փորձերին։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նման գրառման համար հիմք է հանդիսացել սեպտեմբերի 21-ին լայնորեն շրջանառվող կեղծ լուրը՝ իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան ասել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման մասին։ Բաղդասարյանը կիսվել է այդ «անհարկի աղմուկը» հերքող հրապարակումներով։

«Հիբրիդային պատերազմներն ունեն հստակ ժանրի կանոններ՝ տեղեկատվական գրոհներ, տարբեր հնարքներով հասարակության մոլորեցում եւ կեղծ թեզերի շրջանառում։ Ակնհայտ սուտ ձեւակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ՝ մանիպուլացնելու, պառակտելու, բեւեռացնելու նպատակով։ Ցավոք, գործակալական ցանցի եւ հակապետական քարոզչամեքենայի զոհ են դառնում շատերը»,-նշել է Վարչապետի խոսնակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում