Սթոլթենբերգը հունիսի 1-ին Վաշինգտոնում կքննարկի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը չորեքշաբթի օրը՝ հունիսի 1-ին, կայցելի Վաշինգտոն, և բանակցությունները կքննարկվեն նաև ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շուրջ։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք մի շարք բանակցություններ ենք ունեցել այդ մասին, այդ թվում՝ անցյալ շաբաթ, երբ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպեց իր ֆին գործընկերոջ` Պեկկա Հաավիստոյի հետ: Ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ինչպես և սպասվում էր, վաղը կլինի այստեղ: Սա նաև նրա հետ շփումների թեմա կլինի»,- ասաց նա՝ պատասխանելով Թուրքիայի առարկությունների ֆոնին Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին հարցին։
«Ոչինչ չի փոխել մեր գնահատականները և վստահությունը, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին լայն աջակցություն ունի դաշինքում, և դա արագ տեղի կունենա»,- հավելել է Փրայսը։
Կարծիքներ