ԱՄՆ-ը հերքում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի հրաժարականի մասին լուրերը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի հաստատում, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլայնը մտադիր է լքել իր պաշտոնը։ Այս մասին երեքշաբթի օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
NBC-ն ավելի վաղ, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Քլայնը մտադիր է հեռանալ այդ պաշտոնից նոյեմբերին նշանակված ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Լրագրողի խնդրանքին պարզաբանել, թե արդյոք դա ճիշտ է, Ժան-Պիերը պատասխանել է. «Ոչ»:
NBC կայքի հրապարակման մեջ ասվում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահի վարկանիշի անկման լույսի ներքո Սպիտակ տանը կարող են տեղի ունենալ այլ կադրային փոփոխություններ։
Քլայնը նախկինում եղել է Բայդենի քարոզարշավի ավագ խորհրդական: Նա, մասնավորապես, վերահսկել է համաճարակի դեմ պայքարի ռազմավարության մշակման հետ կապված հարցեր։
Կարծիքներ