Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում ապրիլի 16-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ին և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Երևանում ապրիլի 16-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ի և 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15 մ/վ արագությամբ։
Կարծիքներ