«Վերջին զանգ»-ի մասնակիցները մեքենայով բախվել են բետոնե սյանը, ծառերն արմատախիլ անելով հայտնվել բակերից մեկի զուգարանում

«Վերջին զանգ»-ի մասնակիցները մեքենայով բախվել են բետոնե սյանը, ծառերն արմատախիլ անելով հայտնվել բակերից մեկի զուգարանում

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում «Միցուբիշի մոնտերո սպորտ» մակնիշի ավտոմեքենան Արագած-Արթիկ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Կայնաշիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, առաջ ընթացել, այնուհետև բախվել բնակչի տան ցանկապատին, հայտնվել հողամասում, կոտրել մի քանի ծառ, արմաատախիլ արել ուռենին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան՝ դրսում տեղադրված փայտե զուգարանի մեջ՝ կոտրելով այն:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները և փրկարարները, տեղափոխվել  «Ծաղկահովիտ» և «Ապարան» բժշկական կենտրոններ:

Փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն, ըստ աղբյուրի, նշել են, որ վարորդն ու վիրավորները Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր վարչական շրջանի բնակիչներ  են, վիրավորների  մեջ են շրջանավարտներ, որոնք մասնակցելիս են եղել «Վերջին զանգ»-ի արարողությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում