Զիդանը մրցաշրջանի ավարտին կհեռանա «Ռեալ»-ից
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կհեռանա ներկայիս ակումբից մրցաշրջանի ավարտին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է TeleMadrid-ը: Ըստ պարբերականի, Զիդանի որոշման պատճառը հոգեբանական և ֆիզիկական հոգնածությունն է:
Զիդանը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2019 թվականին: Ավելի վաղը ֆրանսիացին արդեն իսկ մարզել էր «արքայական ակումբը» 2016-2018 թվականներին: Նրա ղեկավարության ընթացքում «Ռեալ»-ը երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, երկու անգամ նվաճել է Լա լիգայի հաղթողի կոչումը: Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ը հասավ Չեմպիոնների լիգայի կսաեզրափակիչ, որտեղ զիջեց անգլիական «Չելսի»-ին:
Կարծիքներ