Միխեիլ Սաակաշվիլիի գործի հետաքննության շրջանակներում հանցագործությունը թաքցնելու մեղադրանքով ձերբակալվել է ևս մեկ անձ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատելու գործով հետաքննության շրջանակներում, դատավորի որոշման հիման վրա, ձերբակալել է ևս մեկ անձի՝ 1989 թվակաանին ծնված Գ.Ն.-ին։
Գործով նույն մեղադրանքով իրավապահներն արդեն ձերբակալել են երեք մարդու:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ծանր հանցագործության անվերապահ քողարկում: Հանցագործությունը նախատեսում է առավելագույնը չորս տարվա ազատազրկում:
Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Վրաստանի սահմանի անօրինական հատման, կազմակերպված խմբի կողմից միգրանտին անօրինական կերպով Վրաստանի սահման տեղափոխելու և ծանր հանցագործությունը թաքցնելու փաստերով հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասով, 375-րդ հոդվածի երրորդ մասով: Բոլոր համապատասխան ընթացակարգային և քննչական գործողություններն իրականացվում են ակտիվ ռեժիմով», – 1tv.ge-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՆԳՆ-ից:
Կարծիքներ