Հուլիսի 18-ից Երեւանի ողջ տարածքում առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժամ
ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երեւան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:
Այդ ճանապարհահատվածներն են՝
1.Իսակովի պողոտա
2.Թբիլիսյան խճուղի
3.Մոնթե Մելքոնյան փողոց
4. Աճառյան փողոց
5. Դավիթ-Բեկի փողոց
6. Մյասնիկյան պողոտա
7. Սարալանջի պողոտա
8. Աշտարակի խճուղի:
Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երեւան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ:
Կարծիքներ