Իրենց փրկիչ հռչակած ընդդիմադիրները ստեղծված իրավիճակում ազգային, պետական, ազգայնակենտրոն, հայամետ, հայակենտրոն բառերի գործածությունից զատ այլ ասելիք չունեն
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակում ընդդիմադիրների խոսույթին ու առաջարկած լուծումներին։ Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․
Ուշադիր լսեք իրենց փրկիչ հռչակած արմատական ընդդիմադիրներին։ ՀՀ-ի ու ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակում չունեն և ոչ մի լուծում։ Իսկ եթե վերջիններիս խոսույթից հեռացնենք ազգային, պետական, ազգայնակենտրոն, հայամետ, հայակենտրոն բառերը, տակը կմնա՝ Փաշինյանը պետք է հեռանա, նոր բանակցող է պետք։
Ականջ շոյող է նաև ընդդիմադիրների այն խոսույթը, որ սարեր շուռ կտանք ԼՂ-Հայաստան-սփյուռք եռամիասնությամբ։ Ուշագրավ է, որ միասնության ու եռամիասնության մասին խոսում են այն մարդիկ, ովքեր առնվազն վերջին 3 տարում սեպ են խրել հայ ժողովրդի մեջ։ Մի շարք հոգևոր առաջնորդների քաղաքական հայտարարությունները դրա վառ ապացույցն են, ովքեր ոտատակ են տալիս անգամ սեփական ժողովրդի կամարտահայտումը։
Նույն փրկիչները շատ հաճախ իշխանությանը մեղադրում են պոպուլիզմի մեջ, բայց հենց իրենք զբաղված դրանով։ Ազգային, պետական, ազգայնակենտրոն, հայամետ, հայակենտրոն ականջ շոյող բառերի գործածությունից զատ այլ ասելիք չունեն։
Կարծիքներ