Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են տեղեկատվության ազատության ոլորտում առկա խնդիրներն ու լուծման քայլերը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պետական տարբեր մարմինների և զանգվածային լրատվության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրել է 2023 թվականի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ: Այս համատեքստում, քննարկվել են զեկույցում ներկայացված խնդիրները, տեղեկատվության ազատության ոլորտում առկա մարտահրավերները, օրենքով սահմանված տեղեկատվության տրամադրման գործընթացն ու առկա կարգավորումները:
Մտքեր են փոխանակվել խնդիրների լուծմանն ուղղված քայլերի շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Կարևորվել է պետական մարմինների և լրատվության ոլորտում գործող կազմակերպությունների արդյունավետ համագործակցությունն ու երկխոսությունը՝ ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով:
Կարծիքներ