ԱՄՆ-ում Ռուսաստանին թշնամի է անվանել հարցվածների 37%-ը, իսկ 25%-ը՝ բարեկամ

ԱՄՆ-ում Ռուսաստանին թշնամի է անվանել հարցվածների 37%-ը, իսկ 25%-ը՝ բարեկամ

Շատ ամերիկացիներ կարծում են, որ Ռուսաստանը թշնամի է իրենց երկրի համար, սակայն ԱՄՆ-ում կան նաև այնպիսիք, ովքեր Ռուսաստանի Դաշնությունը անվանում են բարեկամ պետություն։ Այս մասին են վկայում CBS-ի և YouGov հետազոտական ծառայության երկուշաբթի հրապարակած հարցման արդյունքները ։

Հետազոտության մասնակիցներին տրվել է հարց. «Դուք Ռուսաստանին համարու՞մ եք Միացյալ Նահանգների դաշնակից, բարեկամ, բայց ոչ դաշնակից, ոչ բարեկամ կամ ԱՄՆ-ի թշնամի»: Հարցվածների 3%-ը Ռուսաստանի Դաշնությունը անվանել է Վաշինգտոնի դաշնակից, 25%-ը՝ բարեկամ պետություն, բայց ոչ ԱՄՆ-ի դաշնակից, 34%-ը հայտնել է, որ Ռուսաստանը համարում է ԱՄՆ-ի համար ոչ բարեկամ երկիր, իսկ 37%-ը՝ թշնամի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում