ԵԱՀԿ նախագահը կոչ է արել ԼՂ հարցով բանակցությունները շարունակել Մինսկի խմբի շրջանակներում
Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի լիրաժեք կարգավորման համար: Այդ մասին նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և եվրոպական ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝ բացելով ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
«Ես ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են: Ժամանակն է կատարել համապատասխան պարտավորությունները: Ամբողջական աջակցություն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելու նախաձեռնություններին: Առարկայական բանակցությունները պետք է շարունակվեն»,-նշել է նա:
Դեկտեմբերի 3-ին իր օնլայն աշխատանքներն է սկսել ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստը, որին մասնակցում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
Կարծիքներ