Դպրոցում մատով ցույց տալու, երեխային կողքից նկարելու և հարթակներում տարածելու դեպքեր էին գրանցվել. Ժաննա Անդրեասյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր խոսել է մի ծնողի հետ, ում երեխան առանձնահատուկ պայմանների կարիք ունի, սակայն ծնողը գնահատման չի դիմել՝ երեխայի պիտակավորումից խուսափելով։
Այս մասին Անդրեասյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում ու նշել, որ դեպքը, ցավոք, բացառիկ չէ
Գրառման մեջ նաև ասված է. «Ուսումնառության ընթացքում բնակության վայր էին փոխել, բայց երեխայի դպրոցը չէր փոխել, որովհետև մոտիկ դպրոցում մատով ցույց տալու, երեխային կողքից նկարելու և հարթակներում տարածելու դեպքեր էին գրանցվել։
Սա մեր իրականությունն է։ Այն է, ինչ մեր կողքին է։ Այն է, ինչ մենք անում ենք բազմաթիվ երեխաների հանդեպ։ Ու չենք նկատում։
Ներառական կրթությունը բառեր չեն, օրենսդրական փաստաթղթեր չեն։ Վերաբերմունք է, դիրքորոշում է, մոտեցում է, միջավայր է։
Կրթությունը, եթե իրական է, պետք է լուսավորի մարդուն։ Այն չի կարող լինել դաժան»:
Կարծիքներ