Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման շուրջ բանակցություններ չեն լինի
Միջուկային տերության կարգավիճակ հաստատող նոր օրենքի ընդունման կապակցությամբ ԿԺԴՀ-ն չի բանակցի ապամիջուկայնացման շուրջ։ Այս մասին, ուրբաթ օրը KCNA գործակալությունը հայտնել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Գերագույն ժողովրդական ժողովի նիստում։
«Միջուկային զենքի տիրապետումը մեր օրինական և անօտարելի իրավունքն է, մենք մտադիր չենք հրաժարվել միջուկային զենքից, նոր օրենքը անհնար է դարձնում ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները»,- ասել է նա։ Միաժամանակ, նոր օրենքի համաձայն, ԿԺԴՀ-ն պարտավորվում է չտարածել կամ չփոխանցել միջուկային զենք ու տեխնոլոգիաներ այլ երկրներին։
«Մենք չենք հրաժարվի ինքնապաշտպանության իրավունքից, որից կախված է երկրի գոյությունը, ժողովրդի ու պետության անվտանգությունը, որքան էլ իրավիճակը բարդ լինի»,- ասել է Կիմ Չեն Ընը։
Կարծիքներ