ԱՄՆ-ը դեմ է Լեռնային Ղարաբաղում միակողմանի գործողություններին, հատկապես՝ Բաքվի կողմից. Բլինքեն

ԱՄՆ-ը դեմ է Լեռնային Ղարաբաղում միակողմանի գործողություններին, հատկապես՝ Բաքվի կողմից. Բլինքեն


Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը երկարաժամկետ կարգավորելուն, ինչպես նաև դեմ է միակողմանի քայլերին այս ուղղությամբ:

 Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Սենատում լսումների ժամանակ։

«Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը»,- ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Բլինքենը նշել է, որ ինքը շատ ակտիվ և անմիջականորեն շփվել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ նա հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև այդ երկրների արտգործնախարարների հետ՝ «օգնելու խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները»։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ «մշակում է վստահության ամրապնդման տարբեր միջոցառումներ և աջակցում դրանց»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում