ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 53 շուն

ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 53 շուն

Երեքշաբթի ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գոլֆի դաշտում վթարի է ենթարկվել 53 շների ապաստարան տեղափոխող ինքնաթիռը, վթարի հետևանքով անձնակազմի բոլոր անդամներն ու կենդանիները ողջ են մնացել։ Այս մասին ուրբաթ հայտնել է The Washington Post- ը ։

Գոլֆի ակումբի գլխավոր տնօրենի խոսքով՝ առավոտյան ժամը 9-ի սահմաններում իր մի քանի աշխատակիցներ ականատես են եղել, թե ինչպես է ինքնաթիռը թռչում ծառերի միջով և կոշտ վայրէջք կատարում գոլֆի դաշտում։

Պարբերականի տվյալներով՝ բոլոր շներն ու անձնակազմի անդամները ողջ են մնացել, սակայն նրանցից ոմանք թեթեւ վնասվածքներ են ստացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում