Բլինքենը Պուտինի եւ Բայդենի հանդիպումը հնարավոր է համարել առաջիկա շաբաթներին

Բլինքենը Պուտինի եւ Բայդենի հանդիպումը հնարավոր է համարել առաջիկա շաբաթներին

 ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել Է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը կարող Է կայանալ առաջիկա շաբաթներին:

«Միանգամայն հավանական Է, որ մեր նախագահները հանդիպեն առաջիկա շաբաթներին»,-հայտարարել Է Բլինքենը RUV իսլանդական պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում: Մինչդեռ Լավրովը, ամփոփելով Բլինքենի հետ բանակցությունները, չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Մոսկվան թույլատրել Է Պուտինի եւ Բայդենի հանդիպումը:

Երբ Լավրովին Բլինքենի հետ հանդիպումից հետո հարցրել են գագաթնաժողովի մասին, նախարարն ի պատասխան միայն շնորհակալություն Է հայտնել լրագրողներին: Ավելի ուշ Լավրովը կատակով հավելել Է. «Մենք հո մաքսատուն չենք, որ թույլատրենք»:

Ապրիլի 13-ին Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին առաջարկել Է առաջիկա շաբաթներին հանդիպել երրորդ երկրում: Ռուսական կողմը դեռ պաշտոնապես չի համաձայնել հանդիպմանը, բայց Կրեմլում արդեն նշել են գագաթնաժողովի անցկացման հնարավոր ժամկետները եւ խոստացել պլանավորելիս նկատի ունենալ համաճարակաբանների խորհուրդները:

Բայդենը քանիցս վստահություն Է հայտնել, որ Պուտինի հետ իր հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս: Լավրովի եւ Բլինքենի հանդիպումը Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակներում տեւել Է գրեթե երկու ժամ:

Դա նրանց առաջին անձնական բանակցություններն Էին Բլինքենին ԱՄՆ-ի պետքարտուղար նշանակելու պահից ի վեր:

Դրանից առաջ կողմերը երկու անգամ շփվել են հեռախոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում